Տապանի մոտ ժամը ութին

978-9939-68-554-0b.pngԱշնանային արձակուրդին ես կարդացի գերմանացի Ուլրիխ Հուբի և Յորգ Մյուլեի <<Տապանի մոտ ժամը ութին>> գիրքը։

Այն պինգվինի ու աղավնու մասին է։

Ինձ ամենաշատը դուր եկավ գրքի վերջաբանը։

<<Այդ օրվանից պինգվինն ու աղավնին անբաժան են։ Այս կամ այն կենդանին կարող է մտածել, որ դա բացարձակապես անհնար է։ Ամենից առաջ բոժոժավոր օձերն են կանոնավոր կերպով գալիս ու պնդում, որ Աստված այդպիսի միություն երբեք չի ցանկացել։ Սակայն դա աղավնու ու պինգվինի հոգը չէ։ Նրանք այդ ընթացքում իսկապես սիրել են միմյանց>>։

Հերոսները երեք պինգվիններն ու աղավնին են։

Պինգվիններից երկուսը հավատում են Աստծուն, և եթե փոքրը ինչ-որ վատ բան  է անում, ասում են, որ Աստված նրան կպատժի։ Փոքրիկ պինգվինը մանկամիտ է, չգիտի Աստծուն, բայց բարի սիրտ ունի, հավատարիմ է։ Բայց երկու մեծ պինգվինները, որ միայն Նոյի տապանի երկու տոմս ունեին,  ամեն ինչ անում են, որ փրկեն իրենց փոքրիկ ընկերոջը ջրհեղեղից։

Աղավնին թեև խիստ է երևում, բայց նա ևս բարի սիրտ ունի ու խելացի է, հասկանում է, որ փոքրիկ պինգվինը փորձում էր իրեն խաբել։

Այս գիրքը շատ հետաքրքիր էր և մի շնչով կարդացվեց։

Գովազդ

Եթե  ցանկանում եք հետաքրքիր անցկացնել ձեր աշնանային արձակուրդը, ապա այս գիրքը հենց դրա համար է։ Կարդացեք պինգվինների ճամփորդության մասին ու կիմանաք շատ ավելին մեծ ջրհեղեղի, ընկերության, սիրո ու հավատարմության մասին։

 

 

 

 

Leave a comment